Լրահոս
Քաղաքական
15:15
24.04.23
118

«Հրեշավոր ծրագիրն ավարտելու համար են մեզ բաժանում». Ջահերով երթ

«Մեկ Հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար». այս խորագրով երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը։

25-րդ տարին է, որ ապրիլի 24-ի նախաշեմին Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդները կազմակերպում են Ջահերով երթ: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո երթը համազգային պայքարի և միասնականության խորհուրդ է ստացել: