Լրահոս
Հասարակական
21:30
19.10.24
230

Հրդեհ՝ Կութ գյուղում. այրվել է տան տանիքը

Img default alt hy

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։47-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Հնարավոր է սա 1 անձ and ձուլարան նկարն է