Լրահոս
17:30
14.04.23
200

Հրդեհ՝ Կապան քաղաքում

Img default alt hy

Ապրիլի 14-ին՝ ժամը 15:40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում գտնվող տաղավար-զրուցարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։