Լրահոս
Հասարակական
10:40
21.01.25
273

Հրդեհ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Մասիս» կայարանում/ վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը: