Լրահոս
Հասարակական
20:48
20.02.22
410

Հրդեհ՝ Երվանդ Քոչար փողոցում․ բնակիչների են տարհանել

Փետրվարի 20-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում:  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:  Փրկարարները շենքից տարահանել են 12 բնակչի։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել են պատշգամբը (մոտ 2 քմ), հյուրասենյակը (մոտ 20 քմ) և ննջասենյակը՝ մասամբ (մոտ 12 քմ)։