Լրահոս
Երևան
17:00
15.01.23
136

Հրդեհ՝ Երևանում. կանխվել է կրակի տարածումը

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 15-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաթյան փողոցի թիվ 32 տան մոտակայքում կուտակցված փայտեր են այրվում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։