Լրահոս
Հասարակական
17:38
23.08.22
139

Հրդեհ՝ Երևանի Գյուրջյան փողոցում

Img default alt hy

Օգոստոսի 23-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:06-ին, մարվել՝ 12:11-ին: Քարե տնակում (35 քմ) այրվել են կենցաղային իրեր: