Լրահոս
Երևան
12:47
16.01.23
90

Հրդեհ՝ Եկմալյան փողոցում

Img default alt hy

Հունվարի 16-ին՝ ժամը 10։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության տարածքում։

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։59-ին, մարվել՝ 11։26-ին։