Լրահոս
Հասարակական
19:00
31.10.24
148

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի շենքերից մեկի շքամուտքում

Img default alt hy

Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե դուռը (մոտ 2 քմ):

Փրկարարները տարհանել են 20 բնակչի․ Գ․ Թ․-ին (ծնված 1950 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և ծխահարման նախանշաններով հոսպիտալացրել բժշկական կենտրոն: