Լրահոս
Հասարակական
12:08
05.08.25
574

Հրդեհ՝ «Արևիկ» մսուր-մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում: 

Բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են: 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում: