Լրահոս
Հասարակական
19:00
19.10.24
156

Հրդեհ՝ Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի19-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ բնակավայրում գտվող նախկին ամբուլատորիայի շինությունում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:  

Այրվել են Գրիբոյեդով փողոցի թիվ 129 շենքում չգործող ամբուլատորիայի տանիքի կառուցատարրերը, շինության ներսի մանրահատակը, փայտապատուհաններն ու արխիվային փաստաթղթեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: