Լրահոս
Քաղաքական
00:35
03.06.22
297

Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ: Նրանք ամուր են, գաղափարական ու պայքարից չեն հրաժարվի, առայժմ այն կշարունակեն ճաղերի ետևից… Մահվան ու թշնամու աչքերի մեջ նայածները չեն ընկրկում: Փոքրոգիներն են նահանջում ու խայտառակվում: Գնում ենք առաջ, նոր օր, նոր պայքար, որ ունենանք Հայաստան առանց նիկոլ: Այդ պայքարից նահանջ չկա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Մեղադրյալներից հինգը կալանավորվել էին:

Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ դատարանը որոշել է նշված 5 հոգու նմակտմամբ կիրառված կալանավորման մասին որոշումը անփոփոխ թողնել: