Լրահոս
Հայաստան
13:16
22.02.22
1 159

Հույս ունենք  ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները․ ադրբեջանցի պատգամավոր

Img default alt hy

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը վստահ է, որ իրենց այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։ Մամեդովը նման կարծիք է հայտնել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։

Նրա խոսքով, իրենք Հայաստանում հյուր են, ուզում են մեծ շնորհակալություն հայտնել   Հայաստանում իրենց  գործընկերներին  հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար։

«Հույս ունենք  ձեր երկրի հետ պահել ջերմ հարաբերությունները»,- ասել է Սոլթան Մամեդովը։

«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,– հայտարարել է ադրբեջանցի խորհրադարանականը։