Լրահոս
Միջազգային
22:00
29.10.24
153

Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ չմտնելու ձեր ցանկությունը․ Օրբանը՝ Կոբախիձեին

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա կառավարությունը թույլ չեն տվել, որ Վրաստանը վերածվի «2-րդ Ուկրաինայի»։

«Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ չմտնելու ձեր ցանկությունը։

Ողջունում ենք այն, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրոինտեգրման ցանկության պայմաններում, թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի:

Ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը կշարունակվեն, բայց դրան չպետք է լուրջ ուշադրություն դարձնեք»,- Sputnik Грузия-ի փոխանցմամբ, ասել է Օրբանը: