Լրահոս
Արցախ
17:20
16.04.23
248

Հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին տեղեկությունները կեղծ են

Img default alt hy

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հաղորդմամբ՝ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ:

Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։

Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները։