Լրահոս
Աշխարհ
10:30
06.04.23
78

Հոնկոնգը չեղարկել է COVID-19-ի բոլոր սահմանափակումները զբոսաշրջիկների համար

Img default alt hy

Հոնկոնգի իշխանությունները չեղարկել  են հակահամաճարակային բոլոր սահմանափակումները, մուտքի համար այլևս ՊՇՌ կամ արագ թեստեր հարկավոր չեն

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, վկայակոչելով ՉԺՀ հատուկ վարչական շրջանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հայտարարությունը:

«2023 թվականի ապրիլի 1-ից վերացվել են Հոնկոնգ ժամանելուն պես COVID-19-ի արագ  թեստ (RAT) կամ PCR թեստ հանձնելու պահանջները», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ: