Լրահոս
Հասարակական
12:28
04.10.24
321

Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Img default alt hy

«Խոսրովի Անտառ» պետական արգելոցը ֆոտոթակարդներից նկարահանված տեսաձայնագրություններ է հրապարակել այնտեղ բնակվող վայրի կենդանիների մասին և կից գրել.

«Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ:

«Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։Ուստի անհրաժեշտ է պահպանել դրանց ։

«Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար կենդանական աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը՝ գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կստեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար»։