Լրահոս
Աշխարհ
12:40
14.10.22
685

Հնդկաստանում երկու կանանց սպանել են զոհաբերության նպատակով

Img default alt hy

Հնդկական Քերալա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդո՝ւ երկու կանանց զոհաբերության նպատակով սպանելու կասկածանքով։ Կանանց մարմինները, որոնք սպանվել են մի քանի ամիս տարբերությամբ, հայտնաբերվել են անցած երեքշաբթի, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է BBC-ին։

Ոստիկանությունը հաղորդել է, որ մեղադրվողները ամուսնական մի զույգ է և ևս մի տղամարդ, որոնք «դաժանաբար խոշտանգել են» զոհերին սպանելուց առաջ։ Նշվել է, որ ձերբակալվածները խոստովանել են իրենց կատարած հանցագործությունը։

Ահավոր դեպքը հայտնվել է ազգային թերթերում և ցնցել Քերալայի բնակիչներին, որը համարվում է ամենազարգացած նահանգներից մեկը Հնդկաստանում։

Մեղադրյալները, ըստ ոստիկանության, Բհագվալ Սինգհը (այուրվեդայական «հեքիմ»), նրա կինը՝ Լեյլան և Մոհամեդ Շաֆին (օկուլտիզմի հետևորդ) են Իդուկի շրջանից։

Ոստիկանության կոմիսար Կոչինա Կ.Խ. Նագարաջուն ասել է, որ սպանությունը կատարվել է չորս ամսվա ընթացքում և կասկածում է, որ դրանք ծեսի մի մասն են, որը կատարվում է «ֆինանսական շահ» ունենալու նպատակով։

«Սև մոգությունը» մինչ օրս գործում է Հնդկաստանի որոշ մասերում, մարդիկ հավատում են, որ ծեսերը կարող են բարգավաճում բերել, օգնել անպտուղ կանանց երեխա ունենալ, բուժել հիվանդությունները և անգամ ավելացնել տեղումների քանակը։