Լրահոս
Աշխարհ
14:30
12.04.23
123

Հնդկաստանի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր զինվորականների շրջանում

Img default alt hy

Հնդկաստանի Փունջաբի նահանգի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 զինվորական է զոհվել: Տարածքը շղթայվել է, կատարվում են որոնողական աշխատանքներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NDTV պարբերականին:

«Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան ժամը 04:35-ին՝ Բաթինդա ռազմակայանի ներսում: Ակտիվացվել են կայանի արագ արձագանքման թիմերը», - հայտնել է Հնդկաստանի բանակի հարավ-արևմտյան հրամանատարությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ որոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հաղորդվում է նաև, որ երկու օր առաջ անհետացել է մեկ Insas հրացան և զինամթերք: Դեպքը տեղի է ունեցել սպաների համար առանձնացված հանգստի սենյակում:

Ռազմակայան տանող բոլոր չորս դարպասներն արգելափակվել են: Զինվորականները դեռ ոստիկանությանը չեն թույլատրել մտնել ռազմակայանի տարածք: