Լրահոս
Հասարակական
23:30
18.05.23
132

Հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում

Img default alt hy

Մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Խաչատրյանը, վարելով «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, Երևան - Իջևան - Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում եղել է «Իջևան» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Շահինյանը և հիվանդանոց տեղափոխվող բուժառու 58-ամյա Սամվել Վ.-ն: Բարեբախտաբար վերջիններս նույնպես չեն տուժել: