Լրահոս
Սպորտ
23:37
05.01.23
213

Հիմա Մբապեին այլ կերպ են նայում, բայց նա կհաղթահարի ճնշումը․ Գալտյե

Img default alt hy

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Մենք պիտի գնահատենք Կիլիանի ներկայությունը թիմում և Ֆրանսիայի հավաքականում։ Նա աշխարհի առաջնությունից հետո չի փոխվել։

Այդ մրցաշարից հետո նրան այլ կերպ են նայում, բայց նա ի զորու է հաղթահարել նոր ճնշումը։ Նա այնպիսին է, ինչպիսին մրցաշրջանի սկզբում էր»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Արգենտինային։

Աղբյուր  ArmSport.am