Լրահոս
Սպորտ
21:00
22.09.24
232

ՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել FIDE-ին՝ թույլ տալ ռուս և բելառուս շախմատիստներին մասնակցել մրցաշարերին

Img default alt hy

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից՝ ռուս և բելառուս շախմատիստների մրցաշարերին մասնակցելու հարցում։ Այս մասին Բուդապեշտում ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, և Ռուսաստանն ու Ուկրաինան միակ հակամարտողները չեն։ Ես չեմ ուզում նշել երկրները, բայց նրանք չեն պատժվում պատերազմներին մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ուղղված առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է, ինչո՞ւ պետք է լսենք նրան: Քաղաքականությունը շախմատ չէ, շախմատը ուրախություն է, երջանկություն»,- ասել է Լպուտյանը:

Նշենք, որ Հատուկ ռազմական գործողությունից հետո ՖԻԴԵ-ն արգելել է ռուսաստանցիներին մասնակցել թիմային մրցումներին։