Լրահոս
Քաղաքական
23:59
30.10.24
319

ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզի Որոտան գյուղ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, գտնվելով Սյունիքի մարզում, այցելել է Որոտան համայնք։

Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Սյունիքի մարզի Որոտան գյուղում, որտեղ ֆրանսիական կառավարության ֆինանսական աջակցությամբ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը և Պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ աշխատում են գյուղի ոռոգման ցանցի վերականգնման ուղղությամբ», - գրել է դեսպան Դըկոտինյին՝ հավելելով, որ Հայաստանում Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են։