Լրահոս
Քաղաքական
18:15
04.04.25
413

ՀՀ նախագահը ստորագրել է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, օրենքները: