Լրահոս
Հայաստան
16:38
11.01.22
148

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Ռուսաստան

Img default alt hy

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա:

«Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արթուր Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև՝ մասնակցություն այլ միջոցառումների: