Լրահոս
Իրավական
17:47
20.04.22
368

ՀՀ գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել Ցորի զորամասի 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների հաղորդումը

Img default alt hy

Հայաստանի գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել Ցորի զորամասի 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների հաղորդումը:

Երկուշաբթի զոհվածների հարազատները՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմել էին դատախազին, ասել, որ Փաշինյանը  իր բերանով խոստովանել է, որ հանցանք է կատարել և իրենց որդիներին միտումնավոր տարել մահվան: 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայլուրին» ասել է, որ եթե հաստատվեն մեղադրանքները,  գլխավոր դատախազը  մեղադրական եզրակացությամբ գործը կուղարկի դատարան: 

«Քննչական մարմինը ինքը կորոշի՝ ինչ տակտիկա կկիրառի քննություն իրականացնելիս: Եթե դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի ապացույցներ, որոնք պաշտոնատար անձանց կամ որևէ այլ անձի մեղադրանք կառաջադրելու հիմք կհանդիսանա և կհաստատվեն դրանք, և դատախազն էլ կհաստատի մեղադրական եզրակացությունը, գործը կուղարկվի դատարան:

Եթե չէ, համապատասխան քրեական դատավարության օրենքսգրքով նախատեսված գործողոթյուններ կլինեն: Բայց դեռ վաղ է դրա մասին խոսել»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։