Լրահոս
Հասարակական
16:34
21.02.22
4 529

ՀՀ դատախազությունը՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի միջազգային հետախուզման մասին

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանից «Oragir.news-»ը փորձել է ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ գլխավոր Դատախազությունը ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցի վերաբերյալ։ Ի՞նչ գնահատական կտա Ադրբեջանի այդ պահվածքին գլխավոր դատախազությունը։ 

«Oragir.news»-ի հարցմանն ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանն ասել է․ 

«Արցախյան պատերազմների առնչությամբ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի քաղաքացիների կողմից իրականացվող քրեական հետապնդումները, հայտարարվող հետախուզումները և անհիմն են և ապօրինի, դրանք հրահրված պատերազմի հիմքում ընած՝ ազգային թշնամանքի նույն քաղաքականության շրջանակներում են:

 ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզումների մասով, Ինտերպոլի, ԱՊՀ խողովակներով արդյունավետորեն ամեն ինչ արվել և արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»,- ասել է Աբրահամյանը։ 

Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել և միջազգային հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։