Լրահոս
Սպորտ
21:00
14.10.24
179

ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում ֆուտբոլի ազգային ընտրանու երկրպագուները. հեռանում է մարզիչը

Անգլուխ է մնացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ սեփական հարկի տակ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին պարտվելուց հետո: Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է: Սակայն հավաքականի ֆանատները այսքանով չեն բավարարվում: Իրենց հարցերին պատասխան ստանալու համար կեսգիշերին Ֆուտբոլի ֆեդերացիա էին գնացել՝ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին հանդիպելու ակնկալիքով: Սակայն հանդիպումը չի կայացել: