Լրահոս
Քաղաքական
15:55
21.11.22
89

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին. Ալեն Սիմոնյան

Img default alt hy

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․

«Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:

Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն և ճաշակ ձևավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով»: