Լրահոս
Միջազգային
20:23
31.10.24
131

Հազիվ փրկվեցի, ինձ էլ էր մեքենայով ջուրը տանում. վկայություններ՝ աղետի գոտու վերածված Վալենսիայից

Վալենսիայի մոտ 4 հազարանոց հայկական համայնքում այս պահին չեն կարողանում կապ հաստատել 3 ընտանիքի հետ: Այս մասին «Հայլուր»-ին ասել է Հայ առաքելական եկեղեցու Իսպանիայի թեմի հոգևոր սպասավոր տեր Թորոսը: Առայժմ տեղեկություն չկա ավերիչ ջրհեղեղի և փոթորկի պատճառով հայ զոհերի կամ վիրավորների մասին, սակայն նյութական վնասներն ահռելի են: 

Վալենսիայի բնակիչ Կարեն Միքայելյանը հացի փուռ է կորցրել: Աղետի պահին ինքը ճանապարհին է եղել ու հրաշքով է փրկվել: