Լրահոս
Քաղաքական
20:44
28.10.24
231

Հայտնի են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուները

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ հաստատելով ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի առաջադրած թեկնածուների նոր ցուցակը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

1) Գրիգորյան Վահե

2) Կարապետյան Նորա

3) Մարգարյան Աննա»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։