Լրահոս
Հայաստան
13:17
08.01.22
79

Հայտնի է՝ ով էր Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 41-ամյա կին է եղել։ 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբերը։ 

Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չէին հայտնաբերվել:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ 

Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: