Լրահոս
Սպորտ
22:30
26.03.23
336

Հայտնի է՝ որքան կկազմի Տուխելի աշխատավարձը «Բավարիա»-ում

Img default alt hy

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը «Բավարիա»-ում տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո, գրում է Armsport-ը։

«Չելսի»-ում, որտեղից գերմանացին հեռացավ նախորդ տարվա սեպտեմբերին, մարզիչը տարեկան 15 միլիոն էր ստանում:

Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիա»-ն գլխավորել է մարտի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին։

Թոմասը մյունխենյան թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացին գլխավորել է Բունդեսլիգան ներկայացնող «Մայնց»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն: