Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:27
18.04.22
512

Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Img default alt hy

Կրեմլը հայտնել Է Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցությունների օրակարգի մասին:

Ռուսաստանի նախագահն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Երկրների ղեկավարները նաև ծրագրում են քննարկել ռազմավարական գործընկերության և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերը: