Լրահոս
Սպորտ
09:45
25.09.24
293

Հայտնի է՝ երբ կկայանա այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»

Img default alt hy

Հոկտեմբերի 26-ին կկայանա Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»։

11-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կկայանա Մադրիդում և կմեկնարկի 23:00-ին: Այս մասին հայտնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը, որը կկայանա Բարսելոնայում, նախատեսված է հաջորդ տարվա մայիսին։

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Բարսելոնան» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Մադրիդի «Ռեալը» 14 միավորով երկրորդ տեղում է, փոխանցում է ArmSport-ը։