Լրահոս
Հայաստան
16:48
13.01.22
394

Հայտնի է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և ևս 6 անձի գործով առաջին դատական նիստի օրը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին։ «Factor.am»-ի հետ զրույցում հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Քրեական գործը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։