Լրահոս
12:27
06.01.23
175

Հայտնի է 2022-ին կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը

Img default alt hy

Tert.am-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ ֆիլմը պաշտոնապես դարձել է 2022-ի կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած կինոնկարը՝ գերազանցելով Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մեծամասամբ համակարգչային գրաֆիկայի վրա կառուցված Ավատարը, որը մեծ կինոէկրաններին է հայտնվել դեկտեմբերի 16-ին, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,5 մլրդ դոլար: Մինչդեռ «Թոփ Գան. Մավերիք»-ը հավաքել է 1,49 մլրդ դոլար:

Ներկայում «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ հավաքած ֆիլմերի ցանկում տանսերորդն է:

Ինչ վերաբերում է օրիգինալ «Ավատար»-ին, ապա այն համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 2,92 միլիարդ դոլար:

New champion: Avatar: The Way Of Water (pictured) passed Top Gun: Maverick on Wednesday, becoming the highest-grossing film of 2022, according to DeadlineIncredible amount: The mostly computer-generated film has already made more than $1.5 billion globally total since its debut in theaters on December 16Moving up: Wednesday's update also signaled that Avatar: The Way Of Water had become the tenth highest-grossing film of all time. The outlet added that the film will likely move up to the number nine slot on Thursday as it passes the first Avengers film