Լրահոս
Արցախ
11:56
21.02.22
155

Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի․ ԱՀ ԱԻՆ

Img default alt hy

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, տեղեկացնում է ԱՀ ԱԻՆ-ը։

Նախորդ շաբաթվա համեմատ 22 -ով ավելացել է իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քանակը: Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 38 վարորդ, 17-ը եղել է անսթափ վիճակում, 394 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Տրանսպորտային միջոցում հրդեհ բռնկվելու մասին 1 դեպք է արձանագրվել՝ Ստեփանակերտ քաղաքում: Տուժածի առողջական վիճակը բավարար է:

Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 38 վարորդ, 26-ը եղել է անսթափ վիճակում, 394 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 7 հանցագործություն: Ոստիկանության ծառայողների համար սկզբունքային է. Անբացահայտ հանցագործություն չի մնալու: Բացահայտվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված գողության 4 դեպք:

Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի:

Փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խաղաղ բնակավայրերի ուղղությամբ խախտել են 3 անգամ՝ խոչնդոտելով գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիների աշխատանքը, իսկ Թաղավարդում՝ կրակել են բնակելի տների ուղղությամբ:

Ոստիկանության շրջանային բաժինների ծառայողներն անմիջապես դեպքի վայր են մեկնել, արձանագրված դեպքի վերաբերյալ իրականացրել ստուգումներ, հավաքագրված փաստերը ներկայացրել ռուս խաղաղապահներին, այնուհետև վերջիններիս ուղեկցությամբ՝ ադրբեջանական կողմի հետ վարել բանակցություններ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության 5 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:

Թմրանյութի կամովին հանձնման դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Բնակչության հետ մշտապես տարվող բացատրական աշխատանքներն արդյունք են տալիս։