Լրահոս
Հասարակական
16:39
26.05.22
323

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Img default alt hy

Այսօր՝ ժամը 14։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27/1 հողատարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք։