Լրահոս
Իրավական
16:49
03.08.25
219

Հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Img default alt hy

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ նախաձեռնությամբ և CNF-ի ֆինանսավորմամբ՝ «Արահետներ փոփոխությունների համար» ՀԿ-ն իրականացրել է ջրվեժներ տանող ուղղություններով արահետների բարելավման աշխատանքներ, մասնավորապես՝ բարեկարգվել են երթուղիների դժվարանցանելի հատվածները՝ հեշտացնելով անցումները, տեղադրվել են ուղղորդող, տեղեկատվական և նախազգուշացնող ցուցանակներ։

Իրականացված աշխատանքների նպատակն է խթանել էկոտուրիզմը, բարձրացնել այցելուների իրազեկվածությունը բնության պահպանության վերաբերյալ և ապահովել քայլարշավային երթուղիներով հիշարժան այցելություններ, որոնք նվազագույն ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։