Լրահոս
Աշխարհ
11:03
20.11.22
211

Հայտնաբերվել է 140 տարի անհետացած համարվող թռչունը

Img default alt hy

Հետազոտական խմբի կողմից հայտնաբերվել է 140 տարի անհետացած համարվող թռչունը, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է  Audubon ամսագիրը:

Նշվում է, որ արշավն իրականացվել է Search for Lost Birds («անհետացած թռչունների որոնում») նախագծի շրջանակում, որը BirdLife International, Rewild և American Bird Conservancy կազմակերպությունների համագործակցության արդյունքն է: Համագործակցությունը նպատակ ունի բացահայտել թռչունների ավելի քան 150 տեսակ, որոնք չեն հայտարարվել որպես անհետացած, բայց նաև չեն նկատվել առնվազն տասը տարի։

Սև աղավնի-փասիանին  (Otidiphaps insularis) հայտնաբերել հաջողվել է Ֆերգյուսոն կղզում՝ Պապուա-Նոր Գվիենայի արևելյան ափին։ Կղզու տարածքը կազմում է մոտ 1500 քառակուսի կիլոմետր։ Գիտնականները տարածքում ֆոտոծուղակ են տեղադրել, որից մեկը տեղադրել են լեռան գագաթին՝ ծովի մակարդակից 975 մետր բարձրության վրա, խիստ բուսականությամբ ծածկված հատվածում։

Մասնագետները կարծում էին, որ սա ամենահաջողակ վայրը չէ, սակայն տեղի գյուղի որսորդը հայտնել է, որ հենց այնտեղ է վերջին անգամ լսել կենդանու ձայնը։ Որոշ ժամանակ անց հետազոտողները տեսախցիկների ձայնագրություններում հայտնաբերել են միանգամից երկու տեսակի։

Այժմ Search for Lost Birds-ի աշխատակիցները կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անհետացող թռչնին պաշտպանելու համար։ Չնայած նրան, որ Ֆերգյուսոնը սակավ բնակչություն ունի, միջազգային կորպորացիաների կողմից հովանավորվող անտառահատումները կարող են էական վտանգ ներկայացնել բնիկ տեսակների համար: Բացի այդ, ներմուծված գիշատիչները, ինչպիսիք են վայրի կատուները, կարող են ոչնչացնել ինչպես փասիանին, այլև այլ էնդեմիկ կենդանիների։