Լրահոս
Քաղաքական
13:20
16.10.24
190

Հայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

ՊՆ նախարարի նախկին տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն:

  1. Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «...կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»:
  2. Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «...Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»:

Այսինքն՝ ասում են, որ կա արդարադատության ապօրինի իրացում, կամ ապօրինի արդարադատություն: Եվ կա կոռուպցիա ու հովանավորչություն՝ հենց դրանց դեմ պայքարողների շարքերում:

Դժվար է չհամաձայնվել այս պարզ ճշմարտության հետ:

Հայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Առանձին վերցրած Արգիշտի Քյսրամյանը կամ Հովիկ Աղազարյանը մեղավոր չեն այս պատմության մեջ: Պրոբլեմը իշխանության որակի մեջ է և, եթե մյուս պատգամավորները կամ գործադիրի ներկայացուցիչները դեռևս չեն հայտնվել սկանդալում, չի նշանակում, որ «սուրբ» են կամ իրենց մոտ ամեն ինչ կարգին է:

Իշխանության ներկայացուցիչների մեծ մասն արդեն թաթախված է տարբեր պատմությունների, իշխանությունն ու պաշտոնական դիրքը սեփական շահերի համար օգտագործելու թեմաների մեջ: Բոլորն էլ լավ հասկանում, որ ստի, կեղծիքի, ցինիզմի ու հայրենիքի հանդեպ անբարո մտածողության տեր իշխանությունը որպես կանոն ներսից է փչացած և մերթընդմերթ ի ցույց է դնում իր իրական դեմքը:

Չի բացառվում, որ մեկ այլ նմանատիպ ռազբորկայում, օրինակ Արարատ Միրզոյանը, անկախ իր կամքից, ինչ որ մեկի վրա բարկացած ասի հետևյալ ճշմարտությունը «...կարո՞ղ ա Արցախից չե՛ք հրաժարվել հանուն թշնամական շահերի և հանուն իշխանության պահպանման»...»