Լրահոս
Հասարակական
20:25
24.01.26
412

Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենը հանդիպում է ունեցել մի խումբ եկեղեցասեր երիտասարդների հետ

Img default alt hy

Այսօր Մասյացոտն թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հանդիպմանը ներկա էին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։

Возможно, это изображение один или несколько человек и толпа

Возможно, это изображение один или несколько человек, толпа и текст

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Возможно, это изображение толпа

Возможно, это изображение один или несколько человек

Возможно, это изображение один или несколько человек, толпа и Стена Плача

Возможно, это изображение один или несколько человек, храм и Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Нет описания фото.