Լրահոս
Սպորտ
13:45
24.05.23
208

Հայկ Մարտիրոսյանը կրկին Շարժայի մրցաշարի առաջատարների թվում է

Img default alt hy

Հայ գրոսմայստերները Շարժայի մրցաշարի առաջատարների թվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5-ական միավորով 6 առաջատարների շարքում են: 

Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3 միավոր:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից: