Լրահոս
Քաղաքական
17:00
13.04.23
125

Հայաստանը պատրաստ է զորքը հետ քաշել հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով. պնդում է Փաշինյանը

Ադրբեջանցիների ներթափանցմա՞ն, թե՞ Տեղ գյուղի եռաժամ մարտերի հետ կապ ուներ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի ազատումը պաշտոնից: Երեկ է նախագահը ստորագրել հրամանագիրը: Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը չի խոսել Մարալչյանի մասին: Ասել է, որ «Տեղ գյուղում տեղի ունեցածը, պետական սահմանի այդ հատվածի պահպանության հայկական կողմի գործողությունները մանրամասն քննության կարիք ունեն»: