Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
30.03.23
68

Հայաստանը միացել է Բայդենի կազմակերպած գագաթնաժողովի հռչակագրին, բայց վերապահումով

Հայաստանը վերապահումով է միացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացված «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված հռչակագրին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանը ձեռնպահ է մնացել մեկ պարբերությունից, քանի որ այն «համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»: