Լրահոս
Քաղաքական
15:15
28.10.24
161

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք նաև դրսևորվել են նախորդ շաբաթ ընդդեմ Իրանի. ԱԳՆ

Img default alt hy

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։

Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։

Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։