Լրահոս
Սպորտ
17:43
20.08.22
148

Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում

Img default alt hy

Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

«Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։

Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակից բարձրահասակ էր և աննդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածները ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին մեզ»։