Լրահոս
Քաղաքական
17:37
05.01.23
184

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա նախատեսված չէ․ ՀՅԴ ԳՄ

Img default alt hy

Yerkir.am-ը գրել է․

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հետաքրքրվեցինք ճիշտ են արդյոք համացանցում տարածվող տեղեկություններն այն մասին, որ հունվարի 9-ին ՀՅԴ-ն ցույց է կազմակերպում Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ։

Գրասենյակից հերքեցին նման միջոցառման անցկացման փաստը, նշելով, որ ՀՅԴ-ի կողմից որևէ նախաձեռնության դեպքում հանրությունը այդ մասին կիրազեկվի պատշաճ կերպով։