Լրահոս
Առողջապահական
11:15
20.02.22
251

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Img default alt hy

Հայաստանում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 464 դեպքի:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 861 679  վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում:   Փաստացի այս պահին բուժվում է 14 946  պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով:  

Վերջին տվյալներով ապաքինվել է 390 606 անձ` վերջին մեկ օրում 1826 անձ:  

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 8322 է:  

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1588 է: